ԱրմենՏել 2005 համարների ցանկ phonebook:Ծրագրի միջոցով կարող եք իմանալ տան համարով հասցեն նաև հնարավոր է անձնագրի համարով պարզել հասցեն և համարը տան:Ծրագրի տառերը հնարավոր է ձեր մոտ չբացեն դրա համար բեռնեք այս ֆոնտերը:ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ ԵՒ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՀարցերը գրեք մեկնաբանության մեջ:
Հետևյալ փաթեթը իր մեջ ներառում է հայերեն տառատեսակների մեծ տեսականի: Փաթեթի մեջ ներառված են նաև ռուսերեն և անգլերեն տառատեսակներ, ինչպես նաև Windows-ի բոլոր ստանդարտ տառատեսակները: Տառատեսակները տեղադրելու համար անհրաժեշտ է դրանք պատճենահանելC:\Windows\Fonts թղթապանակի մեջ:
Այս նյութում կսովորեք, թե ինչպես գտնել Ձեր կորցրած կամ գողացված բջջային հեռախոսները, կամ կանխել ձեր անձնական տվյալների ուրիշի ձեռքերում հայտնվելը:
F-Secure ընկերությունը թողարկել է անվճար ծրագիր Symbian, Android և Windows Mobile պլատֆորմների համար, որը թույլ է տալիս հեռավորության վրա արգելափակել հեռախոսը, որոշել դրա գտնվելու վայրը, տեղեկացնել SIM քարտի փոփոխման մասին, իսկ ծայրահեղ դեպքում ջնջել Ձեր անձնական տվյալները և SMS-ները, որպեսզի դրանք չհայտնվեն օտար ձեռքերում: Ամենից առաջ պետք է բեռնել F-Secure Anti-Theft ծրագիրը այստեղից` ընտրելով ձեր հեռախոսի մոդելը: Որից հետո այն տեղադրում եք հեռախոսի մեջ և կատարում որոշ պարզ կարգավորումներ (գաղտնաբառի ընտրում և այլն):
Այժմ հեռախոսի կորստի դեպքում դուք կունենաք հետևյալ հնարավորությունները`
1. Արգելափակել հեռախոսը հետևյալ հետևյալ SMS-ի միջոցով` #lock#: your code-ի փոխարեն գրել ձեր կողմից կարգավորումների ժամանակ դրված կոդը: Այդ դեպքում հեռախոսը կարգելափակվի այնքան ժամանակ, մինչև դուք չգրեք ակտիվացման կոդը:
2. Իմանալ հեռախոսի գտնվելու վայրի մասին հետևյալ SMS-ի միջոցով`#locate#
3. SIM քարտի փոփոխման դեպքում հեռախոսը արգելափակվում է և ձեր կողմից սկզբնական կարգավորումների ժամանակ նշված համարին գալիս է ինֆորմացիա նոր SIM քարտի մասին: Այս ֆունկցիան աշխատում է ավտոմատ:
4. Այն դեպքում, երբ բոլոր վերը նշվածները չեն օգնում, և դուք արդեն հույսներդ կորցրել եք հեռախոսը վերադարձնելուց, կարող եք ջնջել հեռախոսի ամբողջ ինֆորմացիան հետևյալ SMS-ով` #wipe#
uTorrent ծրագրի օգնությամբ կարելի է ինտերնետից բեռնել մեծ ծավալով ֆայլեր օգտագործելով ինտերնետի ամբողջ արագությունը: Ինտերնետի ամբողջ արագությունը ծախսվում է ֆայլը բեռնելու վրա և հնարավոր չէ օգտվել ինտերնետից, այն անչափ դանդաղ է: Դրա համար պետք է uTorrent ծրագրում ֆայլը բեռնելու արագության վրա սահմանափակում դնել: Օրինակ եթե Ձեր ինտերնետը 1Mbit/s է, կամ որ նույնն է 128 Kb/s, ապա ցանկալի է սահմանափակել ֆայլը բեռնելու արագությունը մինչև 60 Kb/s, այդ դեպքում դուք կունենաք ինտերնետի նախկին արագությունը ինտերնետային էջեր դիտելիս: Ֆայլը կբեռնվի սովորականից 2 անգամ ավելի ուշ, սակայն դուք կկարողանաք նորմալ օգտվել ինտերնետից:
Բացեք uTorrent ծրագիրը և աջ click արեք բեռնվող ֆայլի վրա: Ընտրեք ֆայլը բեռնելու առավելագույն արագություն, ծրագրում դրանք կիլոբայթ/վայրկյան-ով են: 1 մեգաբիթ/վայրկյան = 128 կիլոբայթ/վայրկյան:
Ծրագիր որը հնարավորություն է տալիս փոփոխել Ձեր դեմքը:Մեծացնել փոքրացնել Ձեր մարմնի հատվածները:Գեղեցիկ շպարել Ձեր դեմքը և այլ բազմաթիվ հնարավորություն է տալիս մի շարք փոփուխոթյուններ անել:
KDWin ծրագրի նոր տարբերակն է, որում միայն ինտերֆեյսի առումով փոփոխություններ կան: Օրինակ կարող ենք պատուհանին տալ որոշակի թափանցիկություն: Ծրագրի ինտերֆեյսը համապատասխանեցվել է Windows Vista-ին և Windows 7-ին
Հաճելի անակնկալ Mail.ru Agent-ից օգտվողների համար։ Այսուհետ Դուք կարող եք Mail.ru Agent-ի հետ միաժամանակ մտնեք և՛ odnoklassniki.ru, և՛ vkontakte.ru, և՛ facebook.com, և՛ ICQ, և՛ QIP, և՛ Google talk և Yandex-ի Я онлайн։ Դրա համար՝
Կա այսպիսի մի հետաքրքիր ծրագիր որով կարող եք ձեր դեմքի շարժումներով կառավարեք մկնիկի սլաքը:..ՆԵՐԲԵՌՆԵԼ ԾՐԱԳԻՐԸ...Ծրագիրի կարգավորումներից ուղղեք մկնիկի շարժը, 2 click-ը և այլն վերջում հաստատեք, ծրագրում կտեսնեք ձեզ այդտեղից նշեք թե ձեր, որ հատվածը պետք է ֆիքսի ծրագիրը և սպասեք մի քանի վարկյան նաև նշեմ, որ պետք է ուշադրություն դարձնել կարգավորումների մեջ այն բանի վրա, որ քանի վարկյանից click անի,իսկ եթե կցանկանաք 2 click դրա համար պետք է ակտիվացած պատուհանում, սեխմեք 2 clickկոճակի վրա և արագ սեխմեք ձեր այդ ֆայլի վրա,նշեմ որ այս ծրագիրը ավելի արագ կարող եք օգտագործել ինտերնետ մտնելուց քան թղտապանակներ մտնելուց:
Ծրագիրը ավելի արագ աշխատելու համար կարգավուրումները դրեք նույն նկարի մեջի կարգավորումները:Կանաչ հատվածում նշեք այն դեմքի նասը որով կառավարելու եք մկնիկի սլաքը և սպասեք մի քանի վարկյան...
Նեթբուքների մեծամասնության վրա տեղադրված են լինում Windows 7-ի Starter կամ Home տարբերակները, որոնք ավելի արագ ու արդյունավետ են աշխատում նեթբուքների վրա, սակայն ունեն որոշ սահմանափակումներ: Դրանցից է օրինակ էկրանի նկարը փոխելու ֆունկցիան: Սակայն գոյություն ունեն զանազան ծրագրեր, որոնց շնորհիվ կարող եք փոխել նաև Windows 7 Starter-ի կամ Windows 7 Home-ի էկրանի նկարը:
1. Ներբեռնեք այս ծրագիրը և տեղադրեք համակարգչի մեջ:
Ինչպես է հնարավոր ստեղծել գաղտնագրված պատկերներ: Հիշեցնեմ, որ մեթոդի էությունը կայանում է թվերը դիտարկչի մեջ որոնելով, որի հետևանքով այդ որոնվող թվերը նշվում են և ստացվում է գեղեցիկ պատկեր:
2.Կատարեք նկարում ցուցադրված կարգավորումները և քայլերը
3. Գաղտնագրված տեքստը ստանալուց հետո copy արեք և տեղադրեք որևէ կայքում:Տեքստը կարդալու համար պետք է դիտարկչում սեղմել F3 և հավաքել 9 կամ 6: Նշեմ նաև, որ այդ թվերի փոխարեն կարող եք օգտագործել այլ թվեր կամ տառեր: Mozila FireFox-ի դեպքում պետք նշել առաջին թիվը, հետո սեղմել Ctrl+F, այնուհետև սեղմել Ctrl+A:
Ս.թ. Օգոստոսին թողարկվել էր Mozilla FireFox դիտարկչի 6-րդ տարբերակը: Չանցած մի քանի շաբաթ թողարկվեց դիտարկչի 7-րդ տարբերակը: Mozilla ընկերության տեղեկացմամբ այս տարբերակը աշխատում է ավելի արագ և օգտագործում է ավելի քիչ հիշողություն: Լավացվել է նաև HTML5-ով աշխատող ծրագրերի և խաղերի արագությունը: Դիտարկչի 7-րդ տարբերակը կարող եք ներբեռնել Mozilla-ի պաշտոնական կայքից: