Blogger Widgets
Showing posts with label Ուսուցողական. Show all posts
Showing posts with label Ուսուցողական. Show all posts

Ինչպես գտնել գողացված բջջային հեռախոսը

Այս նյութում կսովորեք, թե ինչպես գտնել Ձեր կորցրած կամ գողացված բջջային հեռախոսները, կամ կանխել ձեր անձնական տվյալների ուրիշի ձեռքերում հայտնվելը: 
F-Secure ընկերությունը թողարկել է անվճար ծրագիր Symbian, Android և Windows Mobile պլատֆորմների համար, որը թույլ է տալիս հեռավորության վրա արգելափակել հեռախոսը, որոշել դրա գտնվելու վայրը, տեղեկացնել SIM քարտի փոփոխման մասին, իսկ ծայրահեղ դեպքում ջնջել Ձեր անձնական տվյալները և SMS-ները, որպեսզի դրանք չհայտնվեն օտար ձեռքերում: Ամենից առաջ պետք է բեռնել F-Secure Anti-Theft ծրագիրը այստեղից` ընտրելով ձեր հեռախոսի մոդելը: Որից հետո այն տեղադրում եք հեռախոսի մեջ և կատարում որոշ պարզ կարգավորումներ (գաղտնաբառի ընտրում և այլն):
Այժմ հեռախոսի կորստի դեպքում դուք կունենաք հետևյալ հնարավորությունները`

1. Արգելափակել հեռախոսը հետևյալ հետևյալ SMS-ի միջոցով` #lock#: your code-ի փոխարեն գրել ձեր կողմից կարգավորումների ժամանակ դրված կոդը: Այդ դեպքում հեռախոսը կարգելափակվի այնքան ժամանակ, մինչև դուք չգրեք ակտիվացման կոդը:


2. Իմանալ հեռախոսի գտնվելու վայրի մասին հետևյալ SMS-ի միջոցով` #locate#
3. SIM քարտի փոփոխման դեպքում հեռախոսը արգելափակվում է և ձեր կողմից սկզբնական կարգավորումների ժամանակ նշված համարին գալիս է ինֆորմացիա նոր SIM քարտի մասին: Այս ֆունկցիան աշխատում է ավտոմատ:
4. Այն դեպքում, երբ բոլոր վերը նշվածները չեն օգնում, և դուք արդեն հույսներդ կորցրել եք հեռախոսը վերադարձնելուց,  կարող եք ջնջել հեռախոսի ամբողջ ինֆորմացիան հետևյալ SMS-ով` #wipe#
Սա էլ ծրագրի ուսուցողական վիդեոն

Ինչպես գրանցվել Xnet.am կայքում և ինչպես օգտվել . . .

Ինչպես  գրանցվել Xnet.am կայքում և գրանցվելուց հետո ինր է պետք անել վեդեոյում ամեն ինչ բացատրվում է...

Ինչպես ցածրացնել համակարգչի աշխատանքային աղմուկը


Բացի օդափոխիչներից պետք է նաև ուշադրություն դարձնել նաև համակարգչի կորպուսին: Համակարգչի աշխատանքի ժամանակ կորպուսը մտնում է վիբրացիայի մեջ և առաջանում է բավականին բարձր աղմուկ: Այդ ամենը վերացնելու համար պետք է փոխել համակարգչի կորպուսի դիրքը, հեռացնել դրա վրա գտնվող առարկաները, անհրաժեշտության դեպքում դրա տակ դնել կտոր:


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More