Blogger Widgets
Showing posts with label Googel. Show all posts
Showing posts with label Googel. Show all posts

Ինչպես շատացնել Google Chrome-ի հաճախ այցելվող կայքերի քանակը


Գաղտնիք չի, որ Google Chrome դիտարկչի սկզբնական էջում ցուցադրվում են հաճախ այցելվող կայքերը և դրանց տեղը այլ կայքեր տեղադրելու կամ դրանք շատացնելու հնարավորություն չկա: Սակայն գոյություն ունի Chrome-ի շատ օգտակար ավելացում, որի միջոցով հնարավոր է ինչպես շատացնել դրանց քանակը, այնպես էլ փոփոխել դրանք ըստ ձեր ճաշակի:
   Ավելացումը տեղադրելու համար այցելեք այստեղ և սեղմեքInstall:

Աստղեր, որոնց անունները Google-ում փնտրելու դեպքում համակարգիչը կարող է վարակվել վիրուսով

Հայտնի մարդկանց անուններն ու նկարները միշտ էլ գործիք են չարագործների ձեռքում: Բավական է հետաքրքրությունից դրդված սեղմել հղումն ու տեղափոխվում ես վնասակար բովանդակությամբ կայք:
McAfee հակավիրուսային ու անվտանգության հարցերով մասնագիտացված ընկերությունը հրապարակել է «ամենավտանգավոր» աստղերի տասնյակը: Ցուցակում ներկայացված տոկոսային ցուցանիշը խոսում է վարակված կայքում հայտնվելու հավանականության մասին:
1. Heidi Klum -- 9.17%
2. Cameron Diaz -- 9.08%
3. Piers Morgan -- 8.92%
4. Jessica Biel -- 8.83%
5. Katherine Heigl -- 8.67%
6. Mila Kunis -- 8.17%
7. Anna Paquin -- 8.08%
8. Adriana Lima -- 8.00%
9. Scarlett Johansson -- 7.83%
10. Emma Stone -- 7.67%

Ինչպես միացնել Google-ի նոր դիզայնը

Մի քանի օր առաջ ընկերությունը կայքի նոր դիզայնի, ավելի ճիշտ նոր նավիգացիայի անոնսն արեց:
Բայց նոր փոփոխությունները կարող են տեսնել ոչ բոլորը, դրա համար պետք է մի քանի գործողություններ անել:
  1. Այցելում ենք ջուջուլ:
  2. Սեղմում ենք քրոմում Ctrl + Shift + J, Developer Tools-ը բացելու համար, իսկ մոզիլայում` Ctrl + Shift + K:
  3. Մտնում ենք <> բաժին և մուտքագրում ենք այս կոդը:
document.cookie="PREF=ID=03fd476a699d6487:U=88e8716486ff1e5d:FF=0:LD=en:CR=2:TM=1322688084:LM=1322688085:S=McEsyvcXKMiVfGds; path=/; domain=.google.am";window.location.reload();
4.Եվ Enter!
    Ճիշտ է դեռ մեծ փոփոխություններ չկան, բայց նոր նավիգացիան էլ է հաճելի: Չնայած Հայաստանի համար մենուները քիչ են, իսկ օրինակ Ռուսաստանում ավելի շատա ու իրանց մոտ ավելի սիրունա :/ դե ջիջիլ:
    P.S. Այս կոդը ես "հարմարացրեցի" Հայաստանի համար, եթե դուք ուրիշ տեղ եք ապրում, ապա ձեր գուգլի դեֆոլտ հասցեն կլինի ուրիշ, և հետևաբար կոդի մեջ պետք է փոխել domain=.google.am մասը եթե դուք Ռուսաստանում եք .google.ru, եթե Մեծ Բրիտանիայում` .co.uk և այլն:

    Պատկերը կրկնվում է: Անի Երանյան անունը Հայաստանում ամենաշատ աճող որոնումն է


    Շաբաթներ առաջ Google որոնողական համակարգում Հայաստանյան որոնումների առյուծի բաժինը զբաղեցնում էրԱնժելա Սարգսյան անվանումը: Սակայն վերջին շաբաթվա ընթացքում մեր էլեկտրոնային լրատվական միջոցների կողմից տարածված անստույգ տեղեկատվության հետևանքով Անի Երանյան անվանումը այժմ զբաղեցնում է Հայաստանում ամենամեծ տեմպերով աճող որոնումների վերին հորիզոնականներում: Ցավալի փաստ է, որ բավական է մեր  լրատվական կայքերից որևէ մեկը սխալ ինֆորմացիա տարածի, դրան հետևում են մոտ 100-ի հասնող լրատվական կայքերի կողմից այդ ինֆորմացիայի վերահրապարակումը՝ առանց այդ ինֆորմացիայի ստույգության ճշտման: Չեմ ուզում անդրադառնալ այդ պատմությանը և անիմաստ եմ գտնում նշել, թե ինչի հետևանքով է Google-ում տիրում նման իրավիչակ: Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ինչ է կատարվում հայկական որոնումներում, եկեք տեսնենք վերջին շաբաթում Հայաստանում ամենամեծ տեմպերով աճող որոնումները

    1.ani eranyan250%-ից ավել
    2.ani yeranyan   250%-ից ավել
    3.անի250%-ից ավել
    4.անի երանյան250%-ից ավել
    5.odnoklassniki ru+250%
    6.sumerki+80%
    7.ru+70%
    8.www.odnoklassniki.ru+60%
    9.kdwin +40%

    Մեքենա վարելու եռաչափ ու իրական սիմուլյատոր Google-ի քարտեզի վրա

    Սերգեյ Մարգարյան 10:54 AM Ֆլեշ խաղեր  
    Ճապոնացիները ստեղծել են մի հետաքրքիր ֆլեշ խաղ, որի հիմքում ընկած են Գուգլի քարտեզները: Կարող եք որոնման դաշտում գրել ցանկացած քաղաք (enter a location) կամ ընտրել առաջարկվող քաղաքներից որևէ մեկը (preset locations) և վարել վիրտուալ մեքենան այդ քաղաքներում: Խաղում կարող եք նաև ղեկավարել տեսախցիկի անկյունը և հեռավորությունը: Եթե հաշվի առնենք, որ Google-ի քարտեզները գնալով կատարելագործվում են, ապա կարծում եմ այս հիմքի վրա ապագայում կարելի է ստեղծել հետաքրքիր նախագծեր:



    Google Analytics - օգտակար գործիք բլոգերների համար

    Սերգեյ Մարգարյան 9:04 AM Googel      

    Google Analytics-ը անվճար ծառայություն է, որի միջոցով մանրամասնորեն կարող եք տեղեկանալ Ձեր կայքի այցելությունների մասին:

    Դուք կարող եք իմանալ, թե՝
    1. Քանի՞ հոգի է այցելել և ի՞նչ էջեր դիտել Ձեր կայքում:
    2. Միջին հաշվով քանի՞ րոպե են դիտել ընթերցողները Ձեր գրառումները:
    3. Որտեղի՞ց են եկել Ձեր կայք և ի՞նչ դիտարկչով:
    4. Ո՞ր էջերը դիտելուց հետո են փակել Ձեր կայքը:
    5. Ընթերցողների քանի՞ տոկոսն է վերադարձել Ձեր կայք և քանիսը լքել այն:
    և մի շարք այլ տեղեկություններ Ձեր կայքի վիճակագրական տվյալների մասին:
    Google Analytics-ից օգտվելու համար պետք է մուտք գործեք Google Analytics-ի էջը Ձեր Google օգտանունով և գրանցեք Ձեր կայքն այնտեղ:  

    Ինչպես պատրաստել Google Chrom-ի թեմա

    Այցելեք այստեղ և ամեն ինչ շատ պարզ է...

    Google-ը թողարկել է Chrome-ի նոր տարբերակը և թարմացրել է Web Store-ի դիզայնը

    Google-ը թողարկել է Chrome-ի 15-րդ տարբերակը: Այս տարբերակում շտկվել են նախորդ տարբերակի թերությունները և կատարվել է ինտերֆեյսի որոշակի փոփոխություն: Թարմացվել է նաև Web Store-ի ինտերֆեյսը: Այժմ ավելի հարմար է այդ վիրտուալ խանութից ձեռք բերել օգտակար ծրագրային մշակումներ: 


    Հիշեցնեմ, որ Web Store-ում կարող եք գտնել Chrome-ի համար նախատեսված բազմաթիվ անվճար և վճարովի խաղեր, ծրագրեր, արտաքին դիզայնի ձևավորումներ և օգտակար հավելվածներ:


    Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More