Blogger Widgets
Showing posts with label Շոուբիզնես. Show all posts
Showing posts with label Շոուբիզնես. Show all posts

Իրինա Շեյքն

Նորաձեւության աշխարհում ամենապահանջարկված մոդելներից Իրինա Շեյքն իր հաջողությունների ու համբավի համար պարտական է սիրելիին` հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանու Ռոնալդուին. այսպես են կարծում շատերը: Բրիտանական “Esquire”-ի նոր համարում 26-ամյա գեղեցկուհին փորձել է ապացուցել, որ առանց հովանավորության էլ “ցույց տալու բան ունի”:):

Մոդել Իրինա Շեյքը

PlayBoy-ի մասին
Երբեք չեմ նկարահանվի էրոտիկ ամսագրերի համար: Այո, ես հիմնականում ներքնազգեստ ցուցադրող մոդել եմ, բայց ամեն դեպքում բարձր նորաձեւություն եմ ներկայացնում: Անցյալ տարի “Playboy”-ը ֆոտոսեսիայի համար ոսկե սարեր էր խոստանում ինձ, իսկ իմ պատասխանը հետեւյալն էր. “Ոչ մի դեպքում”: 

Գիտեմ, Նաոմի Քեմփբելն ու Կլաուդիա Շիֆերն արել են դա, բայց կարիերայի ավարտին: Այնպես որ, մերկ լուսանկարները միայն ավելորդ անգամ ցուցադրեցին իրենց` ժամանակին չենթարկվող կառուցվածքը: 

Մոդել Իրինա Շեյքը
Բարձրակրունկ կոշիկների եւ համադասարանցիների մասին

Բարձրակրունկ կոշիկներ կրում եմ 10 տարեկանից, իսկ կարճ կիսաշրջազգեստներ սկսել եմ հագնել ավելի վաղ տարիքից: Համադասարանցիներս միշտ ծիծաղել են ինձ վրա. այնքան բոյով էի, նիհար եւ բարձրակրունկ կոշիկներով… Տղաներին ընդհանրապես դուր չէի գալիս: 

Ներքին գեղեցկության մասին

Կարծիք կա, որ բոլոր մոդելները, նուրբ ասած, հիմար են: Բայց իրականում աղջիկները, որոնք այս բիզնեսում հաջողությունների են հասել, կարող են պարծենալ իրենց խելքով: Հիմարներին երկրորդ անգամ նկարահանման չեն կանչի: Կրթություն եւ թեթեւ բնավորություն, ահա հաջողության հասնելու մեր բանալին, որով եւ գրավում ենք մարդկանց:

Բեյոնսեն մայր է դարձել:)

Բեյոնսեն հունվարի 8-ի գիշերն իր առաջնեկին է լույս աշխարհ բերել:): Ամերիկյան “փոփ-աստղը” 30 տարեկանում դուստր է ունեցել: Նորածին աղջկան Բլու Այվի Քարթեր են անվանել: 
Նշենք, որ նյույորքյան “Lenox hospital”-ում տեղի ունեցած ծննդաբերության ամբողջ ընթացքում երգչուհու կողքին է եղել ամուսինը` ռեփեր Ջեյ Զին:  

Երջանիկ ծնողներին շնորհավորել է նաեւ երգչուհի Ռիհաննան. “Բարի գալուստ լույս աշխարհ, 
արքայադուստր Քարթեր, սիրով, մորաքույր Ռի”: 

Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը վաճառե՞լ են Comedy Club Production-ը

“Գազպրոմ Մեդիա” հոլդինգի մաս կազմող “ТНТ” հեռուստաալիքը գնել է “Comedy Club Production” ընկերության բաժնետոմսերի 75 %-ը: “Comedy Club Production”-ը “ТНТ”-ի հաղորդումների հիմնական մատակարարն է:
Arthur Janibekyan
“Comedy Club Production”-ի համասեփականատեր Արթուր Ջանիբեկյանը
“ТНТ”-ն գնել է “Comedy Club Production”-ի արտադրած բոլոր հաղորդումների արխիվը եւ երկարաժամկետ պայմանավորվածություն է ձեռք բերել նոր հաղորդումների պատրաստման մասին:
“Comedy Club Production”-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանն ասել է, որ ընկերությունն ու “ТНТ”-ն “դեռ երկար միասին կաշխատեն”: 
Հիշեցնենք,  2011 թվականի օգոստոսին “Կոմերսանտ” թերթը գրել էր, որ
“ТНТ”-ն կարող է հայտարարել “Comedy Club”, “Наша Russia”, “Մահացու ուժ”, “Дом-2”, հաղորդումները եւ “Ունիվեր”, “Интерны” սերիալները արտադրող “Comedy Club Production” ընկերության վերահսկիչ փաթեթը 250 միլիոն դոլարով ձեռք բերելու մասին:

Garik Martirosyan
“Comedy Club Production”-ի համասեփականատեր Գարիկ
 Մարտիրոսյանը (Լուսանկարը` http://www.sostav.ru)

2007-ին հիմնված “Comedy Club Production”-ը “ТНТ”-ի հիմնական գործընկերն է: 2010 թվականին այն կոնսոլիդացրել էր նաեւ “Ունիվեր” եւ “Интерны” սերիալները ներկայացնող 7 Art պրոդյուսերական ընկերության 74%-ը, որտեղ Արթուր Ջանիբեկյանին եւ Գարիկ Մարտիրոսյանին ի սկզբանե պատկանում էր միայն  51%-ը:
Աղբյուրը` Lenta.ru

Արամե. “Ձյունանուշը կա, բայց ամուսնության մասին հայտարարելը դեռ վաղ է:)”


Արամեն նախընտրում է Ամանորն անցկացնել ընտանեկան միջավայրում: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է՝ այս տարի չի աշխատելու, փոխարենը տոնը կդիմավորի տանը՝ հարազատների հետ. “Նոր տարին ընտանեկան տոն է, որոշել եմ լիովին վայելել ժամանակս”:
Արամեն եւ Աննա Թովմասյանը
“Ձյունանուշ”, ահա եւ Արամեի` նախորդ տարիների խնդրանքը Ձմեռ պապիկից:). “Ձյունանուշը կա, բայց ամուսնության մասին հայտարարելը դեռ վաղ է: Երբ որոշենք օրինականացնել մեր հարաբերությունները, բոլորը կիմանան:)”:

Երգչի ընտրյալը՝ Աննա Թովմասյանն էլ է ամուսնության մասին խոսելիս սիրելիի նման պատասխանում: “Չեմ կարող հստակ ասել. կապրենք, կտեսնենք: Բայց այս տարվա իմ ձեռքբերումներից մեկը կարող եմ համարել հաջողություններն անձնական կյանքում:)”, - BRAVO.am-ին ասել է սկսնակ երգչուհին:

Աննայի խոսքով՝ ինքն ու Արամեն միմյանց ճանաչել են դեռ Ռուսաստանում բնակվելու տարիներին, բայց հարաբերությունները լրջացել են այստեղ` Երեւանում. “Եթե չեմ երգում, որպես հանդիսատես ներկա եմ լինում Արամեի ելույթներին եւ ոգեւորում իմ սիրելի անձնավորությանը: Նա էլ ինձ է շատ ոգեւորում, հնարավոր է՝ իր հեղինակած երգը կատարեմ, իսկ դուետ երգելու նպատակ դեռ չունենք”:

Արամեի սիրելին` Աննա Թովմասյանը
24-ամյա Աննան նշել է, որ այժմ Երեւանում բնակվում է իր մայրիկի հետ, հույս ունի` հետագայում մյուս հարազատներն էլ կտեղափոխվեն: Առաջին՝ “Խոսքերն ավելորդ են” տեսահոլովակից հետո աղջիկը մտադիր է նոր երգեր ներկայացնել հանդիսատեսին. “Չգիտեմ՝ պատճառն առաջին տեսահոլովակն է, թե հայտնի մարդու կողքին լինելը, բայց տարբեր վայրերում նկատել եմ անծանոթ մարդկանց հայացքները: Իսկ Արամեի երկրպագուներին շատ լավ եմ վերաբերվում, ինքս ուրախանում եմ, որ ընդունում ու սիրում են իրեն”:

Արամեն զրույցի վերջում հայտնել է իր ամենամեծ ցանկության մասին. ուզում է, որ բոլորն առողջ լինեն. “Իրավունք չունեմ բողոքելու, բայց այս տարին ինձ համար դժվար էր… 2012-ից մեկ բան եմ ուզում. թող բոլորն առողջ լինեն:)”:

Սիրուշո. “Վերջին օրով այնպես հիվանդացա”

Սիրուշոն Նոր տարին կդիմավորի Երեւանում՝ հարազատների հետ. “Մի քանի անգամ Ամանորն անցկացրել եմ արտերկրում, բայց փորձում եմ տոներին Երեւանում լինել”:

Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը
Ինչպես նշել է երգչուհին, մինչ զարդարելն էլ գիտի` ինչպիսի տեսք կունենա իր տոնածառը. “Միշտ վերջին պահին եմ դասավորում, կամ էլ մի մասը զարդարում, հետո վերադառնում ու շարունակում եմ կիսատ մնացած գործերս:)”: 

BRAVO.am-ի հետ զրույցում Սիրուշոն պատմել է, որ նախորդ Ամանորին վատառողջ է եղել: “Ամբողջ տունն ու տոնածառը զարդարել էի, բայց վերջին օրով այնպես հիվանդացա, որ Նոր տարվա գիշերն անկողնում եմ դիմավորել”,- հիշել է նա ու ավելացրել, որ չնայած վատառողջ լինելուն` տարին իր համար բարեհաջող է անցել. “Այն կարծիքին չեմ, որ ինչպես դիմավորես տարին, այդպես էլ կանցնի. տարվա ընթացքում շատ հաճելի դեպքեր են եղել, որոնք ինձ համար յուրովի  հետաքրքիր էին ու հաճելի”:

Ձմեռ պապիկից երգչուհին հարազատների համար առողջություն է ցանկանում, իր համար էլ դրական լիցքեր ու լավ տրամադրություն. “Թող բոլորի սկսած գործերը հաջողություն ունենան, եւ թող Ձմեռ պապիկի բերած հրաշքը հարատեւ լինի ողջ տարվա ընթացքում”:
“Թող Ձմեռ պապիկի բերած հրաշքը հարատեւ
 լինի ողջ տարվա ընթացքում”. Սիրուշո

“Ավելի լավ չեմ կարողանա”. Սիրուշո

Ամանորյա ուտեստների պատրաստման, ձեւավորման հարցում Սիրուշոն իր տարբերակն ունի. “Ես օգտվում եմ մյուսների պատրաստածներից, համտեսում, հիանում եւ գիտեմ, որ ավելի լավ չեմ կարողանա պատրաստել:)”: 

Ի դեպ, Նոր տարուց ու Սուրբ Ծննդից հետո՝ հունվարի 7-ին, երգչուհին ամանորյա տրամադրությամբ նշում է իր ծննդյան տարեդարձը. “Ստացվել է այնպես, որ ծննդյանս օրը տոների շարունակությունն է, որը հյուրերիս հետ եմ անցկացնում: Հաճախ մեծ խնջույք ենք կազմակերպում, ընկերների հետ ուրախանում, քեֆ անում: Փորձում եմ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ հյուրերս մոռանան՝ ում ծնունդն էր, ինչի համար էին հավաքվել”:


Սիրուշոն Ամանորի գիշերն անցկացնելու է Երեւանում

Սիրուշոն 2012-ի հետ կապված նոր ծրագրեր ունի, որոնց արդյունքը հույս ունի տեսնել տարվա ավարտին, իսկ թե երեւանյան մենահամերգը կլինի այդ անելիքների մեջ, դեռ հստակ չգիտի. “Չեմ կարող հենց այնպես վերաբերվել մենահամերգին, չեմ ուզում ուղղակի անելու համար անել, պետք է լավ պատրաստվեմ”: 
Աղբյուր՝bravo.am 

Անի Երանյան. <Շատ էգոիստ եմ>

Դեռ 2008-ին hոկտեմբեր, #10(29)¤ <Ես Yes!>-ը առաջիններից էր, որ անդրադարձավ և ներկայացրեց այն ժամանակ երգչուհի նա ընտրել էր երաժշտության փոփ ուղղությունը),


այժմ արդեն դերասանուհի Անի Երանյանին: Անին դեռ այն ժամանակ ասել էր, որ ժամանակն ու իր լսարանը ցույց կտան` կկարողանա պահպանել դիրքերը երգարվեստում, թե ոչ, սակայն այդ նույն ժամանակը կարծես անողոք գտնվեց Անիի հանդեպ… Գոնե որպես երգչուհու, քանի որ նրա դերասանական կարիերան կարծես առավել հաջող է դասավորվում: Երգարվեստում չերևալու, ընտանիքի, հետաքրքրությունների և շատ այլ թեմաների մասին էլ Անիի հետ զրուցեցինք հերթական նկարահանումներից մեկի ընթացքում:
Ծննդյան օր, ամիս, տարի` 04.02.91
Հաղթանակներդ` սիրածս աշխատանքը, ընտանիքս ու լավ ընկերներս
Սկզբունքներդ` ինչ բարձունքների էլ հասնես, կարևորը մարդ մնալն է
- Այժմ երգարվեստում չես երևում, ինչով է դա պայմանավորված:
- Մի քանի տարի առաջ, երբ սկսեցի երգել, հիմնական նպատակս հենց երգով զբաղվելն էր: Այնուհետև այնպես ստացվեց, որ միտքս փոխեցի և շատ հանկարծակի որոշեցի ընդունվել Թատերական ինստիտուտ` չնայած պետք է Մոսկվա մեկնեի և այնտեղի երաժշտական ակադեմիայում սովորեի: Այդ շրջանում սկսեցի դերասանական արվեստով զբաղվել, բայց այնպես չէր, որ երգն ամբողջությամբ թողել էի. ընթացքում անընդհատ զբաղվում էի դրանով: Իսկ երբ սկսեցի ֆիլմերում և սերիալներում նկարահանվել, մխրճվեցի այդ ամենի մեջ և մի տեսակ ժամանակ չունեցա այդ երկուսը համատեղելու: Կարծում եմ, եթե ինչ-որ բան անում ես, պետք է շատ լավ անես: Երգի հետ կապված դարձյալ պլաններ ունեմ, բայց չեմ ցանկանում ժամանակից շուտ խոսել դրա մասին:
- Վերջերս խաղացել ես <Հեյ ջան, Շաշաստան> ներկայացման մեջ: Ընդհանրապես թատրոնում խաղում ես, հասցնում ես թատրոնի բեմում լինել:
- Կարելի է ասել, դա առաջին` դեբյուտային ներկայացումս էր: Թատրոնից առաջարկներ շատ են եղել, բայց այս մեկը չմերժեցի, որովհետև առաջարկը Վարդան Աճեմյանի թատրոնից էր, ինչից շատ գոհ եմ: Այժմ հրաժարվել եմ բոլոր ներկայացումներից, այդ թվում նաև` ուսանողական: Ես կինոյի դերասան եմ, ով սիրում է քայլեր անել նաև թատրոնում:

Անցնող տարվա ընթացքում տեսա նաև դժբախտ օրեր. Էմմի

Անցնող տարվա ընթացքում տեսա նաև դժբախտ օրեր. Էմմի
Երգչուհի Էմմին ներկայում զբաղված է իր տեսահոլովակների նկարահանման նախապատրաստական` բեմադրական ու հագուստների պատրաստման աշխատանքներով: Տեսահոլովակներից մեկը, Էմմիի խոսքով, մասշտաբներով շատ մեծ է ու անմիջական առնչություն ունի սպորտի հետ, սակայն նա չցանկացավ բացել փակագծերը:

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էմմին` նշելով, որ տեսահոլովակը լույս կտեսնի արդեն 2012թ.: Ինչ վերաբերում է երգին, ապա դրա ձայնագրման դեմո տարբերակն արդեն ավարտվել է, սակայն, նրա խոսքով, այն դեռ փոփոխություններ կարող է կրել, ինչպես եղավ «Քեզ, իմ սեր» երգի ձայնագրման աշխատանքների հետ կապված:

«Ջնջում էինք, նորից փոփոխություններ անում, ձայնագրում: Հիմա ինչի վրա աշխատում ենք, լույս կտեսնի արդեն հաջորդ տարի»,- խոստովանեց երգչուհին:

Այն հարցին` Էմմիի համար ինչպիսի՞ն էր անցնող տարին ստեղծագործական առումով, վերջինս պատասխանեց, որ տարին շատ հագեցած էր`լի անակնկալներով, շատ ծանոթություններով:

Երգչուհու խոսքով, անցնող տարվա ընթացքում ինքը հասցրեց մասնակցել «Եվրատեսիլին», տեսնել նաև դժբախտ օրեր, ելույթներ ունենալ տարբեր երկրներում, տեսնել իր վաղեմի ընկերներին:

«Այս մեկ ամսվա ընթացքում շատ ավելի աշխատանք ունեմ անելու»,- եզրափակեց խոսքը երգչուհին:

ՀԵՐԻՔ Է ՔՆՆԱԴԱՏԵՔ...

ՀԵՐԻՔ Է ՔՆՆԱԴԱՏԵՔ...




ԱՅՍՕՐ ՈՂՋ ԱՐՄՆԵԹԸ ՈՂՈՂՎԱԾ Է ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՂ ՆՅՈՒԹԵՐՈՎ : ԵՎ ԻՀԱՐԿԵ ԿՐԿԻՆ ՀԻՇԱՏԱԿՎԵՑ ԱՆԺԵԼԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ: ՍԻՐԵԼԻ ՀԱՅԵՐ ՀԵՐԻՔ Է ՔՆՆԱԴԱՏԵՔ ՈՒ ԲԱՄԲԱՍԵՔ: ՆԱՄԱՆԱՎԱՆԴ, ՈՐ ԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԵՐ, ՈՐ ԱՅԴ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԿ ՆՅՈՒԹԵՐՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՆՐԱ ՆՄԱՆ ՄԵԿՆ Է ԵՂԵԼ:  ԹԵԿՈՒԶ ԵՎ ԻՐՈՔ ԱՅԴՊԻՍԻ ՆԿԱՐՆԵՐ ՈՒ ՎԻԴԵՈՆԵՐ ԼԻՆԵՆ, ՊԵՏՔ ՉԷ ՔՆՆԱԴԱՏԵԼ: ՉԷ ՈՐ ՆՐԱՆՔ ՈՉ ԱՌԱՋԻՆՆ ԵՆ ՈՉ ԷԼ ՎԵՐՋԻՆԸ ԿԼԻՆԵՆ? ԵՍ ՈՉ ՈՔԻ ՉԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ, ԲԱՅՑ ՉԱՐԺԷ ԳՑԵԼ ՄԱՐԴՈՒ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒՏ ՍԵՆՍԱՑԻԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ : ՈՒՂՂԱԿԻ ՆՐԱՆՑ ԲԱԽՏԸ ՉԻ ԲԵՐԵԼ... 

Անի Երանյան

Bravo.am-ն անց է կացրել սեփական հետաքննությունը եւ պարզել, որ այդ տխրահռչակ “home video”-ն դեռեւս մոտ երկու տարի առաջ տեղադրվել է XXX կարգի բովանդակություն ունեցող ամերիկյան կայքերից մեկում /հասկանալի պատճառներով կայքի հասցեն չենք նշում/: Տեսանյութի բնօրինակում, որի տեւողությունը մոտ 3 րոպե է, դրա հերոսները շփվում են ռուսերեն լեզվով, իսկ երաժշտական ֆոն չկա ընդհանրապես:
Տեսահոլովակի հերոսուհին, որին նմանեցնում են դերասանուհուն
Որոշ ժամանակ անց անհայտ անձինք ներբեռնել են տեսահոլովակը եւ, օգտվելով դրա հերոսուհու դիմագծերի եւ, հատկապես, դիմահարդարման որոշակի նմանությունից Անի Երանյանին, նենգամտորեն մոնտաժել են այն, թողել միայն այն հատվածը, որտեղ այդ նմանությունն առավել ընդգծված է: Չարամիտները նաեւ փոխել են հոլովակի ձայնային մասը եւ որպես ֆոն օգտագործել Անի Երանյանի կատարած երգերից մեկը, իսկ վերջում փոխել նաեւ ֆայլի անվանումը եւ տարածել համացանցում:
Բնօրինակից վերցրած այս պատկերից ակնհայտ երեւում է, որ տեսանյությում Անի Երանյանը չէ
Թե ով եւ ինչու է արել այդ նենգ արարքը, կարծում ենք, կպարզեն իրավապահները: Նշենք միայն` փորձը ցույց է տալիս, որ կիբեռհանցագործությունները դժվար են բացահայտվում, ինչը կապված է տեխնիկական խնդիրների հետ: Սակայն այս նենգ արարքի հեղինակներն ակնհայտորեն արժանի են խիստ պատժի, որպեսզի ապագայում կանխվի այն կրկնելու ցանկությունը:
Ավելացնենք նաեւ, որ, մեր կարծիքով, Անի Երանյանը լիովին իրավունք ունի ներողություն պահանջել բոլոր այն ԶԼՄ-ներից, որոնք շտապել էին հայտարարել, որ պոռնոհոլովակի հերոսուհին ինքն է:

Պոռնոհոլովակում “ընդամենը Անիին նման մի աղջիկ է”

Պոռնոհոլովակում “ընդամենը Անիին նման մի աղջիկ է”
“Նոր պոռնոսկանդալ հայկական շոու-բիզնեսում. Անի Երանյան” վերնագրի ներքո կայքերից մեկն այսօր հետեւյալ ինֆորմացիան է տարածել. “Դեռ նոր էր մարել Անժելա Սարգսյանի` համացանցում տարածված պոռոնգրաֆիկ բնույթի նկարների առաջացրած  աղմուկը, երբ  հայտնի դարձավ, որ այժմ հասունանում է նոր պոռնոսկանդալ, որի հերոսուհին այս անգամ “Աննա” հեռուստասերիալից եւ “Պահանջվում է միլիոնատեր” կատակերգական ֆիլմից հայտնի երիտասարդ դերասանուհի Անի Երանյանն է:
Դերասանուհու մասնակցությամբ բացահայտ սեռական ակտ պարունակող տեսաերիզը եւ պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները հայտնվել են համացանցում եւ սպառնում են իրենց առաջացրած աժիոտաժով մթագնել անգամ Անժելա Սարգսյանի նկարների առաջացրած աղմուկը”:

“Անի Երանյանն այդ մարդը չի. նա մեր սերիալի լավագույն դերասաններից ու լավագույն մարդկանցից մեկն է, որն իրեն լավագույնս է դրսեւորում”,-նշել է Ելենա Արշակյանը:BRAVO.am-ը լուրը ճշտելու համար քիչ առաջ խոսել է “Աննա” սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ, ում պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. “Այդ  տեսահոլովակում, ինչ-որ նկարներում Անի Երանյանը չի: Անի Երանյանին ճանաչող մարդիկ, դրանք տեսնելով, միանշանակ կասեն, որ ինքը չի: Չգիտեմ` ով է այդ անձնավորությունը, որ զրպարտություն է տարածում Անի Երանյանի անվան շուրջ”:
BRAVO.am-ի հարցին, թե Անի Երանյանը կամ հենց ինքը` “Աննա” սերիալի ռեժիսորը, տեսել են տարածված տեսանյութն ու լուսանկարները, Ելենա Արշակյանը հետեւյալն է պատասխանել. “Որպես այդպիսին, լուսանկարներ չկան. կարճ տեսահոլովակ է, որտեղ ընդամենը Անի Երանյանին նման մի աղջիկ է”:

Անի Երանյան. Զրպարտություն

Անի Երանյան. Զրպարտություն


Ո՛վ սկանդալասեր ազգ իմ հայոց: Քեզ մի բան ա պետք մարդկանց քննադատելու համար: Եկեք վերջապես չքննարկենք մարդկանց անձնական կյանքը: Մյուս կողմից էլ աստղերը պետք է համակերպվեն, որ մարդիկ պետք է հետաքրքրվեն սեփական կյանքով, ու իրենք պետք է դառնան մարդկանց քննարկման առարկա:
Հիմա էլ ամբողջ ազգով բան ու գործ թողել ենք ու Անի Երանյանին ենք փնտրում համացանցում:
Հետաքրքիրն այն է, որ նման դեպքերը կտրուկ փոխում են մարդկանց հետաքրքրության շրջանակները: Արդեն ինտերակտիվ հասարակությանը չի հետաքրքրում ո՛չ  վարչապետի խմած-չխմած լինելը, ո՛չ էլ թռչկանի ջրվեժը:

Խոստովանեմ` նախկինում չգիտեի այս աղջկա անունը, իսկ հիմա... արդեն ներբողներ եմ գրում :Դ
Մյուս կողմից սա իհարկե դերասանուհու հեղինակությանը մեծ վնաս է: Սա զրպարտություն է:

News.am-ի հաղորդած տեղեկություններով Անին դատարան է դիմելու: Լրատվական կայքն հաստատում է, որ տեսահոլովակում Անի Երանյանը չէ:

Zham.am-ի տարածած տեղեկության համաձայն տեսահոլովակում Անի Երանյանը չէ, այլ նրա նման մի աղջիկ: Փաստորեն իզուր էր այս ամբողջ պատմությունը: Ոչ մի նկար էլ չկար: Բայց դերասանուհին շահեց... նրան արդեն ճանաչում են: Ու հատուկ իր համար կսկսեն "Աղբ եթերից"-ի լավագույնը ճանաչված "Աննան" նայել: :Դ

Բրիթնի Սփիրսը երջանիկ է

Սերգեյ Մարգարյան 11:00 AM Հետաքրքիր նյութեր

29-ամյա հանրահայտ երգչուհի Բրիթնի Սփիրսը Femme Fatale համաշխարհային շրջագայությունն ավարտելու նախաշեմին է: Չնայած հոգնածությանը՝ նա հիանալի տեսք ունի. պատճառը սերն է: Այժմ Սփիրսը գտնվում է Ռիո դե-Ժանեյրոյում: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:

Սփիրսը այնտեղ ելույթ է ունենում և հանգստանում իր ընկերոջ` Ջեյսոն Տրավիկի և երեխաների՝ 6-ամյա Շին Փրեստոնի և 5-ամյա Ջեյսոն Ջեյս Սփիրսի հետ: Նրա հետ են նաև ծնողները` Լինը և Ջեյմսը:

Ասեկոսեների համաձայն՝ նրանք պատրաստվում են ամուսնանալ: Ջեյսոնն արդեն երկու տարի է՝ ընկերություն է անում Սփիրսի հետ: Ամուսնանալու համար նա պետք է ստանա Բրիթնիի հոր թույլտվությունը, քանի որ նա մինչև հիմա հոր խնամակալության տակ է: Ամուսնությունը պետք է պաշտոնապես թույլատրվի նաև դատարանի կողմից: 

Անժելա Սարգսյանն ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ է, սակայն մինչև ՍԿԱՆԴԱԼԸ. Դերասանուհու «Կռվախնձորը».ՎԻԴԵՈ

Հայաստանյան վերջին ժամանակների ամենաաղմկահարույց պատմությունը, որ կապված է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնագրական լուսանկարների հետ խոստանում է բացահայտել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Կռվախնձոր» ծրագիրը:

Հաղորդումը եթերում է լինելու հոկտեմբերի 6-ին և 8-ին, ժամը 19.15-ին:

Հաղորդման հյուրերն են Անժելա Սարգսյանն ու նրա արդեն նախկին ամուսինը:

Ի դեպ, Անժելան ու նրա ամուսինն ամուսալուծվել են մինչև աղմկահարույց պատմությունն : Այդ մասին Անժելայի ամուսինն ասում է «Կռվախնձոր» հաղորդման ընթացքում:

Սառա Քոնորն այդպես էլ չի գա Հայաստան


Սառա Քոնորն այդպես էլ չի գա Հայաստան

Սառա Քոնորն այդպես էլ չի գա Հայաստան
Որոշ ժամանակ առաջ VH Music ընկերությունը հայտարարել էր, որ հայտնի երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 19-ին նախատեսված համերգը տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է մինչև մարտի 8-ը: Համերգին մասնակցելու էին նաև ԱրաՄարտիրոսյանի, Սիրուշոն և այլոք։ Այն ժամանակ տոմսերի 80 տոկոսն արդեն վաճառվել էր:
Սակայն, այժմ «Live Legend Entertainement» ընկերությունը հայտարարել է, որ Սառա Քոնորը չի մասնակցելու մարտի8-ի համերգին, քանի որ համերգի կազմակերպիչհայաստանյան VH Music ընկերությունը չի կատարելպայմանագրի կետերը և խախտել է ձեռք բերածպայմանավորվածությունները։


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More