Երեկ կեսգիշերից առաջ Երևանի Հանրապետության Հրապարակում արտասովոր իրարանցում էր։ Այստեղ էին բերվում Չինաստանի ժողովրդական հանրապետության՝ Հայաստանին նվիրաբերած ավտոբուսները : Այսօր առավոտից փակ էին Հանրապետության հրապարակ տանող ավտոճանապարհները: Պատճառը Չինաստանից Հայաստան ներկրված նոր ավտոբուսներն են:
Դեռ երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպում էր ունեցել չինական«Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահի հետ եւ շնորհակալություն հայտնել Հայաստանին նվիրաբերված 249 նոր տեսակի քաղաքային ավտոբուսների համար:
Քաղաքապետն ընդգծել էր, որ դրանց մի մասը երթուղի դուրս կգա արդեն այսօր:
Angry Birds խաղի հեղինակները խոստացել էին փետրվարի 14-ին՝ Վալենտինի օրվա կապակցությամբ, թողարկել խաղի Ֆեյսբուքյան տարբերակը: Եվ ահա խաղը արդեն հասանելի է Ֆեյսբուքում: Ֆեյսբուքի տարբերակում ավելացել են մի քանի սոցիալական տարրեր,նոր Level-ներ և ֆունկցիաներ:
Խաղում ցուցադրվում է նաև ձեր և ընկերների միավորների վարկանիշային աղյուսակ: Խաղացեք և մրցեք ընկերների հետ:
Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվելու է փետրվարի 4-ին, իսկ մինչ այդ սկսվել է Առաջավորաց պահքը, որն այս տարի կտեւի հունվարի 30-ից փետրվարի 3-ը ներառյալ:
Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Այդ օրը փոխինդով մատուցարանը դնում են տան տանիքին կամ պատշգամբին և սպասում Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ դրոշմվի Ս. Սարգսի սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:
Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: փետրվարի 4-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Կբաժանվեն տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ այդ օրը Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև ժամը 21.00-ն: ԱՆ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Վաղը Սուրբ Սարգսի տոնն է, այսօր՝ աղի բլիթ ուտելու օրը փետրվարի 4-ին նշվում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որն Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Այդ օրը փոխինդով մատուցարանը դնում են տան տանիքին կամ պատշգամբին և սպասում Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ դրոշմվի Ս. Սարգսի սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:
Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: փետրվարի 4-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Կբաժանվեն տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ:
Ինչպես գիտեք մի քանի օր առաջ արդեն դուրս եկավ Թումոյի մասին առաջին երգի տեսահոլովակը, որը նաև շատ մեծ պրեմիերա էր:Թումոբլոգը հարցազրույց է վերցրել Անի և Քրիստի Մարգարյաններից:Հիմա կներկայացնեմ այդ հարցազրույցը…
-Ինչպե՞ս որոշեցիք երգ գրել Թումոյի մասին.
Անի
-Թումոյի մասին երգ գրելու միտք վաղուց կար, դրա համար որոշեցի գրել երաժշտություն, որը կլիներ հիթային և տպավորիչ:
Քրիստի
-Երբ արդեն երաժշտությունը ստեղծվեց, որոշեցի բառերը ինքս գրեմ ու բնականաբար դրանք պիտի լինեին Թումոյական, այսինքն բնորոշ մեզ, Թումոյի կյանքին և մեր ունեցած նպատակներին:
-Իսկ ինչ-որ երաժշտական կրթություն ունե՞ք.
Անի
-Ես երգում եմ 3 տարեկանից:Ավարտել եմ Տիգրան Չուխաջյանի անվան Երաժշտական դպրոցը, որից հետո 3տարի սովորել և ավարտել եմ Երգի պետական թատրոնին կից ստուդիան:
Քրիստի
-Ես նույնպես մանկուց երգում եմ, ունեմ երաժշտական կրթություն:Անիի հետ միաժամանակ ավարտել եմ Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը:
-Շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու՞ է երգը արտասահմանյան ոճի.
Անի
-Ես ստեղծագործելուց ինձ չեմ սահմանափակում ու ստեղծում եմ իմ ոճով երաժշտություն, այսինքն այն ինչ ինքս եմ զգում:
Քրիստի
-Դե ինչ խոսքը վերաբերվում է բառերին, նախ երաժշտությունն էր թելադրում գրել ոչ միայն հայերեն, այլ նաև օգտագործել միջազգային բառեր, որոնք նորույթ են ու 21-րդ դարում շատերին են հասանելի:
-Ինչքա՞ ն ժամանակ ծախսվեց այդ ամենը իրագործելու համար.
Անի
-Սկզբում երգի մեղեդին համաձայնեցվեց բառերի հետ ու երգն ամբողջությամբ ստեղծվեց մոտ մեկ շաբաթում:
Քրիստի
-Իսկ ձայնագրության համար շնորհակալ ենք Գալուստ Ստեփանյանին, ով նախաձեռնեց ձայնագրությունը, իսկ պրոֆեսսիոնալ մարդկանց շնորհիվ այն տևեց ընդամենը մի քանի ժամ:
-Ինչպես գիտեմ դուք մի երգ էլ ունեք արդեն, կպատմեք դրա մասին.
Քրիստի
-Խոսքը երևի «Թումոյի առավոտ» երգի մասին է… Երգի բառերի հեղինակը նույնպես ես եմ, իսկ երգում հիմնականում Թումոյի խառը և պոզիտիվ առօրյան է:
Անի
-Այս երգի մեղեդին ստեղծելուց նույնպես սահմանափակումներ չեմ դրել իմ առաջ, փորձել եմ ստեղծել թարմ Թումոյական «կայֆ» տրամադրություն:
-Իսկ ապագայի համար ի՞նչ պլաններ ունեք.
Քրիստի
-Դե մենք ամեն դեպքում շարունակելու ենք ստեղծագործել, այսինքն այն ինչ մեզ դուր է գալիս:Իսկ Թումոյի հետ կապված փակագծերը չենք բացի:
Անի
No comment)))
-Շատերը հավանություն են տալիս երգերին ու ձեր աշխատանքին, շատերն ընդհակառակը քննադատում են:Ի՞նչ կարծիք ունեք.
Քրիստի
-Միշտ էլ քննադատությունը նորմալ է:Ամեն գործ էլ կարող է արժանանալ և հավանության և քննադատության:Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանցից ովքեր գնահատեցին այս աշխատանքը ու մեր կողքին են թեկուզ առանց ճանաչելու մեզ, իսկ եթե քննադատում են, ուրեմն ուշադրություն են դարձնում, որն էլ ավելի լավ է, քան անտարբերությունը:
Անի
-Անգամ համաշխարհային մեծ մարդիկ շատ անգամներ չեն գնահատվում ու արժանանում են մարդկանց քննադատություններին, ինչպես ասում են ճաշակին ընկեր չկա:Այնպես որ չեմ վհատվում նմանատիպ բաներից, որոնք ավելի շատ PR են ապահովում…իսկ ովքեր գնահատում են ինձ, սիրում եմ բոլորին շատ…
-Մի քիչ էլ դուք կիսվեք մեզ հետ. Սիրու՞մ եք Թումոն և ինչը՞ կփոխեիք Թումոյում.
Քրիստի
-Սիրու~~մ եմ ու շատ, ուղղակի չես կարող չսիրել մի բան, որը քո առօրյան է դառնում, անկախ քեզնից սկսում ես միայն այդ ուղղությամբ մտածել:Թե ինչ նորություն ունես, էլ ինչով կարող ես creative դարձնես սովորական առօրյան ու անգամ սեփական մտածելակերպը:
Անի
-Սիրում եմ իմ Թումոն:Շատ հարազատ վայր է ինձ համար, ուղղակի հենց այնտեղի տրամադրությունն է, որը ստիպում է ստեղծագործել և ավելի ստեղծարար լինել… Թումոյում ոչինչ չէի փոխի, սիրում եմ այնպիսին ինչպիսին, որ կա…
Ի՞նչ կավելացնեիք վերջում ձեր կողմից.
Քրիստի
-Ուղղակի կավելացնեմ շնորհակալությունս այն մարդկանց, ովքեր նախաձեռնեցին այս ամենը ու իրագործեցին:Շնորհակալ եմ այն coach-երից, ովքեր մեր կողքին են եղել թե տեսահոլովակի թե ձայնագրության ժամանակ:Ու ոչ միայն coach-երից այլ նաև նրանցից, ովքեր Թումոյից են և մեզ աջակցեցին ու մեր կողքին են, անուններ չեմ նշում, բայց ձեզ շատ սիրում եմ…
Անի
Շնորհակալ եմ բոլոր coach- երից և Թումոյի մեծ թիմին, որ մեր կողքին եղան, նաև նրանց ովքեր մասնակցություն են ունեցել տեսահոլովակի նկարահանումներին…Հատուկ շնորհակալություն Գալուստ Ստեփանյանին: Վերջինս կազմակերպեց այս ամենը:Նաև Արա Ասլանյանին, ով նկարահանեց իմ առաջին տեսահոլովակը:
«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի ռմբարկու Լիոնել Մեսին երրորդ տարին անընդմեջ արժանացավ ՖԻՖԱ «Ոսկե գնդակ» մրցանակին: Արգենտինացին առաջ անցավ Չավիից եւ Քրիշտիանու Ռոնալդուից:
Մեսիից առաջ միայն ֆրանսիացի Միշել Պլատինիին էր հաջողվել երեք անգամ անընդմեջ նվաճել «Ոսկե գնդակը»: Հենց Պլատինին էլ Ռոնալդոյի հետ հանձնեց մրցանակը Մեսիին: Մրցանակի եռակի դափնեկիր են նաեւ Յոհան Կրոյֆն ու Մարկո վան Բաստենը:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն ու երգչուհի Շակիրան տարվա լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակը հանձնեցին աշխարհի չեմպիոն, ճապոնուհի Հոմարե Սավային: Մրցանակին հավակնում էին նաեւ բրազիլուհի Մարտան եւ ամերիկուհին Էբբի Ուոմբահին:
Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի և ''Բարսելոնա''-ի կիսապաշտպան Չավին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով ճանաչվել է 2011 թվականի լավագույն խաղարկող ֆուտբոլիստ: Արգենտինայի ազգային հավաքականի և ''Բարսելոնա''-ի հարձակվող Լիոնել Մեսսին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ նրա թիմակից Անդրես Ինյեստան եզրափակել է լավագույն եռյակը: ''Ռեալ''-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը 4-րդն է, իսկ Մադրիդի թիմի մեկ այլ կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն` 5-րդը:
Kamoblog-ի փոխանցմամբ, Քրիստինե Պեպելյանն ամուսնացել է Ամանորի նախօրեին: Երգչուհին նախընտրել է այդ իրադարձությունից հեռու պահել զանգվածային լրատվամիջոցներից: Նա հայտնել է, որ դեռ չի ցանկանում բացել փակագծերը, սակայն նշել է, որ շատ երջանիկ է:
Հայտնի է, որ Քրիստինեն ամուսնության օրը չի կրել հարսի զգեստ իսկ ամուսնու ինքնությունը նախընտրել է չբացահայտել՝ նշելով, որ դա միայն իր անձնական գործն է և ոչ լրատվամիջոցների:
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Hi-Line ծառայության նոր Like սակագնային փաթեթների գործարկման մասին: Hi-Line սակագնային փաթեթի «Like 1024», «Like 2048» եւ «Like 3072» ամսավճարը կազմում է, համապատասխանաբար, 4500, 6000 եւ 8000 դրամ:
Առաջարկից կարող են օգտվել ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները, հայտնել են ընկերությունում:
Ակցիայի շրջանակում նոր բաժանորդները կարող են միանալ Like սակագնային փաթեթին` ստանալով անվճար ADSL-մոդեմ եւ չվճարելով առաջին ամսվա բաժանորդավճարը: Hi-Line ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանագիրը ժամկետը լրացել է, կարող են միանալ Like սակագնային փաթեթներից ցանկացածին: Ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանգրի ժամկետը չի լրացել, վերակնքելով պայմանգիրը՝ կարող են միանալ ավելի բարձր արագությամբ Like սակագնային փաթեթին: Այն բաժանորդները, որոնք օգտվում են 3ՄԲ/վ թողունակությամբ փաթեթից, կարող են անցնել «Like 3072» փաթեթին:
Անցումը նոր Like սակագնային փաթեթներին չի գործում «Մեգա Ամառ», «Մեգա Աշուն» եւ «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիաների շրջանակներում միացած բաժանորդների համար:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով՝ ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն անձնական էջեր բացել Facebook, Odnoklassniki կամ հայտնի այլ սոցիալական ցանցերում: Հաղորդում է 1in.am-ը:Բացի այդ՝ ոստիկանության բոլոր աշխատակիցներն իրենց տան և բջջային հեռախոսահամարները, ինչպես նաև ամենամոտ ազգականների տվյալները պետք է գրանցեն ոստիկանության հատուկ մատյանում:
Apple ընկերությունն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է թողարկել iPad-ի փոքր տարբերակը: DigiTimes-ը, հղում անելով ընկերության սարքերը հավաքող մատակարարներին, հաղորդում է, որ մինի iPad-ի էկրանի անկյունագիծը 7,85 դյույմ է: Նշենք, որ առկա մոդելների անկյունագիծը 9,7 դ. է:
Լրատվամիջոցը գրում է, որ պլանշետի այս տարբերակը կթողարկվի հաջորդ տարվա երրորդ եռամսյակում:
Սա, հավանաբար Apple-ի ներկայիս ղեկավարի նախաձեռնությունն է, քանի որ նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը կտրուկ դեմ էր փոքր չափսերով պլանշետներին, քանի որ դրանք, իր կարծիքով, անհարմար են օգտագործման համար:
Դեկտեմբերի 17-ից մեզ սպասվում է իսկական կովկասյան կոմեդիա մեծ էկրանին: Նոր հայկական գեղարվեստական ֆիլմ ռեժիսոր Ավագ վագյանից. “Դուռը Բաց”`Արսեն Գրիգորյանի և Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ: Ֆիլմի նկարահանումներն ընթացել են 4 ամիսների ընթացքում Հայաստանում և Վրաստանում: Նկարահանումներին մասնակցել են դերասաններ ուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից: Առաջարկում եմ դիտել ֆիլմի թրեյլերը և կադրեր ֆիլմից:
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտ- արարում է «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Հայաստանի բոլոր բնակիչները միանալով Hi Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին կստանան հնարա-
վորություն առաջին երեք ամիսն օգտվել ծառայությունից անվ- ճար: Առաջարկն ուժի մեջ է մինչև 2011թ-ի դեկտեմբերի 31-ը:
Ակցիայի շրջանակում Hi-Line ծառայությանը միանալու պայմանգիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ, և չի գանձվում միացման վճարը: Hi Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:
«Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի պայմանները չեն գործում ակցիայի անցկացման ժամանակահատվածում Hi Line պայմանագիրը վերակնքելու դեպքում: Ակցիայի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Ձմեռային տոներին ընդառաջ Յուքոմ ընկերությունը մատուցում է նվեր-անակնկալ իր բոլոր բաժանորդներին և բարձրացնում է ինտերնետի արագությունները: Այժմ տրամադրվող ինտերնետ հասանելության մինիմալ արագությունը ֆիզ. անձանց համար դառնում է 8Մբ/վ, որի արժեքն է 8000 դրամ: Մյուս փաթեթների արագությունները դարձել են 12Մբ/վ` 12000 դրամով, 15Մբ/վ` 15000 դրամով:Բարձրացվել են նաև Երեքը մեկում բոլոր փաթեթներում ներառված ինտերնետի արագությունները և այժմ Կլասիկ, Ռոք և Ջազ փաթեթներում գործում է համապատասխանաբար 15 Մբ/վ, 18 Մբ/վ և 24 Մբ/վ արագությամբ ինտերնետ:
Նոր բաժանորդները առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու կստանան արդեն ավելի արագ ինտերնետ` նախկին սակագներով, իսկ հին բաժանորդների ինտերնետ արագությունները կբարձրանան ավտոմատ կերպով` սկսածդեկտեմբերի 1-ից: Բարձրացված արագություններից բաժանորդները կօգտվեն ամբողջ ձմեռ:
Facebook-ը մոտ ժամանակներս կդառնա բաց ընկերություն
Խոշորագույն սոցիալական Facebook ցանցի ղեկավարների փոխանցմամբ՝ գալիք ամիսների ընթացքում է սոցցանցը իրականացնելու բաժնետոմսերի առաջնային բաշխումը (IPO):
ԻՆչպես հայտնում է Вести-ն, Facebook-ի ղեկավարության շրջանակներում IPO-ի մասին խոսակցությունները ավելի են հաճախակի դարձել վերջին վեց շաբաթների ընթացքում:
Facebook-ին մոտ գտնվող մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ սոցցանցը դեռ չի ընտրել տեղադրման հարցերով զբաղվող բանկը: Այն տեղի է ունենալու ավելի շուտ, քան սոցցանցը S-1 ձևով հայտարարություն կներկայացնի ԱՄՆ արժեթղթերի և բորսային հանձնաժողով (SEC):
Պարբերականը նշում է, որ Facebook-ը պարտավոր է կամ իրականացնել IPO, կամ 2012 թվականի ապրիլից ոչ ուշ ներկայացնել իր ֆինանսական արդյունքները, քանի որ ներկայումս նրա բաժնետերերի թիվը գերազանցում է 500 մարդը: Ներկայումս սոցցանցը գնահատվում է 80 միլիարդ դոլար:
Այս մասին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը ելույթ է ունեցել «Չարլի Ռուզի թոք-շոուում», որտեղ հայտարարել է, որ իր ընկերությունը կդառնա բաց, «երբ դրանում իմաստ լինի»:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթաշրջանառության ուսումնասիրությամբ հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք էլ կասկած են հարուցել նրանց գործունեության հանդեպ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ Երևան քաղաքի խոշոր խանութներում կատարվել են կարագի հսկիչ գնումներ: Գնված մթերքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքներով ևս հաստատվել է, որ մի շարք տնտեսվարողներ խաբում և մոլորեցնում են սպառողներին` կարագի անվան տակ վաճառելով գնային և որակական առումով էապես տարբեր սննդամթերք` բուսասերուցքային սպրեդ, որը տեսքով գրեթե չի տարբերվում կարագից և բնականաբար շատ ավելի էժան է: Հանձնաժողովի դիտարկմամբ, այն տնտեսվարողները, որոնք բուսասերուցքային սփրեդը վաճառել են կարագի անվան տակ անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ` ստանալով մրցակցային լուրջ առավելություններ: Այսպես, իրավախտումները կատարվել են 2 ճանապարհով: Մի դեպքում տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, սակայն այն առևտրի կետերին իրացրել են կարագի անվան տակ: Այդ ներկրողներն են ''Բիո-Ֆուդ'', ''Բրենդ Լիդեր'', ''Կարթել-Աննա'', ''Ֆելիքս-Սարգ'' և ''Արդիս'' ՍՊԸ-ները: Հանձնաժողովը բացահայտել է նաև դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը, փաստաթղթերով մատակարարից գնել է բուսասերուցքային սփրեդ, սակայն այն վաճառել է որպես կարագ: Այդ ընկերություններն են ''Ալեքս Գրիգ'', ''ՍԱՍ Գրուպ'', ''Սթար Դիվայդ'', ''Ֆրեշ'', ''Նոր Զովք'' ՍՊԸ-ները: Տեղեկացնենք, որ վերոնշյալ բոլոր ընկերությունները Հանձնաժողովի որոշմամբ մանրածախ առևտրի ոլորտում հանդիսանում են գերիշխող: Եվ հենց այդ պատճառով էլ Հանձնաժողովը ուսումնասիրություններն իրականացրել է այդ ընկերություների սուպերմարկետներում և չի բացառվում, որ նման խախտումներ թույլ են տալիս նաև այլ խանութներ, որոնք Հանձնաժողովի տեսադաշտից դուրս են: Չարաշահող ընկերությունները հիմնականում ընդունեցին իրենց խախտումը` խոստանալով հետագայում բացառել նման դեպքերի կրկնությունը: Ի դեպ, Հանձնաժողովը մոնիթորինգի միջոցով արդեն պարզել է, որ խախտումներն այս ընկերություններում վերացված են: Հաշվի առնելով, որ բոլոր դեպքերում էլ իրավախախտման բնույթը նույնն է, անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար ՏՄՊՊՀ որոշմամբ սահմանվեց 3 մլն դրամ տուգանք` յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ: Տուգանքի ընդհանուր չափը կկազմի 30 մլն դրամ: